Tert.am-ը գրում է․

Կիրակին Ջերմուկում այնքան էլ խաղաղ չէր: Էլի վիճաբանություն ու ծեծկռտուք, ռինգում դարձյալ բնապահպաններն են ու Լիդիանի ներկայացուցիչները: Ու՞ր է իշխանությունը: Պարզ պատասխան՝ չկա: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ընթացքում նշել է Գասպարյանը։

«Իշխանության համար Ամուլսարն առաջնահերթություն չէ...համենայնդեպս՝ հիմա: Մինչև իշխանության գալը, համաժողովրդական էյֆորիայի ֆոնին՝ նրանք կանաչ խոստումներ էին տալիս, բայց հենց տեղավորվեցին իշխանությունում և փորձեցին ընկալել շահերի բախման տեսությունը, լուռ մնացին:

Մի կողմից՝ միլիոնանոց ներդրումներ, հանքարդյունաբերություն, հարկեր, մյուս կողմից՝ ընդերքի չարաշահում, մարդկանց կյանքին սպառնացող վտանգ: Ինչպես ասում են՝ առջևում՝ ծով, թիկունքին՝ կրակ: Ի՞նչ պիտի անի իշխանությունը: Ամուլսարը կարծեք կանգնել է իշխանության կոկորդին…չի կարողանում որոշում ընդունել...տպավորություն է, որ իշխանությունը ձեռք է բերել քաղաքական դիսֆագիա՝ կլման ակտի խանգարում:

Եթե քաղաքացուն հարցնենք՝ ո՞րը կնախընտրի՝ բնության ու մարդու կյանքի պահպանո՞ւմը, թե՞ ներդրումներն ու թվացյալ բարեկեցիկ կյանքը, հավանաբար նախընտրի առաջինը, թեև մարդկանց տնտեսական պայմանների վատթարացման ֆոնին՝ ոչինչ չի կարելի բացառել: Բայց իշխանությունը ոչ այս, ոչ էլ այն տարբերակն է ընտրում: Չի կարողանում ասել՝ այո կամ ոչ: Չի կողմնորոշվում: Չի կարողանում ստանձնել պատասխանատվություն իր ընդունած որոշման համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել