Tert.am-ը գրում է․

Կարանտինային մեթոդները ենթադրում են կոշտ սահմանափակումներ   տեղաշրժաման, բիզնես գործունեության հետ կապված, Կառավարությունը պետք է  զգուշանա՝ թե ինչ ծավալով  և ինչ մեթոդներով պետք է այն իրականացնի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության  պատգամավոր Կարեն Սիմոնյանը՝ հավելով, որ մեզ համար այլ երկրները կարող են պահպանել մուտքի արգելքը:

«Հայաստանում սահմանված է լինելու կարանտին, ենթադրվում է, որ կան որոշակի խնդիրներ հիվանդության տարածման, դրա դեմ պայքարի հետ կապված, հետևաբար նպատակահարմար չէ տվյալ երկրի քաղաքացիներին թույլ տալ մուտք գործել այս կամ այն երկիր: Տրամաբանական այս շղթայով են ընթանալու այլ պետությունների գործողությունները: Այդ ժամանակ մենք հանգիստ կարող ենք ասել, որ իրավիճակի մեղավորը Կառավարություն է, որ չկարողացավ փաթեթավորել գործընթացն այնպես, որ չստացվի՝ իրենք չեն կարողանում պայքարել կորնավիրուսի տարածման դեմ»,-ասաց նա:

Անդրադառնալով 11 նոր տուգանքներին՝ Կարեն Սիմոնյանն ասաց, որ տուգանքների չափերի հետ կապված կարող են լինել հայեցողական մոտեցումներ: Ըստ նրա ՝  սոցիալական այսպիսի պայմաններում թեկուզ իրավախատում կատարած քաղաքացուն տուգանելը որևէ արդարացում չունի: «Հայաստանում գնալով ավելանում են տույժերն ու տուգանքները, ինչքան էլ մեր գործընկերներն ասեն, որ ստիպաված են գնալ այդ  ճանապարհով, իրենք տուգանելու կողմնակից չեն, մենք տեսնում ենք լրիվ հակառակ պատկերը: Եթե տուգանքի կողմնակից չեք, փորձում եք գնալ համագործակցության, փորձում եք համոզել»,-մանրամասնեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել