Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները հետտավուշյան ժամանակահատվածում անընդհատ ընթացքի մեջ են։ Դրա խոշոր փուլը հուլիսի 29-ից օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածն էր, սակայն դրանից հետո էլ տարբեր փաթեթավորումների ներքո տարբեր մասշտաբի մարտավարական պարապմունքներն ու զորավարժությունները շարունակվում են։

Ճիշտ է, դրանց ծավալների, ներգրավվող զինտեխնիկայի, անձնակազմի մասին ոչ հաճախ են տեղեկություններն ամբողջությամբ հրապարակվում կամ դրանք որոշ դեպքերում լինում են ուռճացված, սակայն փաստ է, որ հետտավուշյան փուլում թուրք-ադրբեջանական հարաբերությունները տրանսֆորմացիայի մեջ են և համագործակցության և զարգացման առավել խորը փուլ են մտել։

Այսպիսի եզրահանգման կարելի է գալ, որ միայն համատեղ զորավարժությունների փաստով, այլ ռազմական, քաղաքական, տնտեսական դաշտում նկատելի խորացող համագործակցությամբ և ինտենսիվացող բանակցություններով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել