Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն կարծում է, որ այս պահին «Ռեալն» ավելի ուժեղ տեսք ունի, քան կատալոնական ակումբը:

«Կարծում եմ, որ հենց հիմա «Ռեալն» արդեն գերազանցում է «Բարսելոնային», նույնիսկ Մեսսիի հետ: Ուրեմն պատկերացրեք, եթե նա հեռանար: Նրանց միջև հեռավորությունը շատ ավելի մեծ կլիներ»,- մեջբերում է Ռիվալդոյին Sport.es-ը:

Ավելի վաղ Ռիվալդոն ասել էր, որ իր կարծիքով Լիոնել Մեսսին կարիերան պետք է շարունակի «Մանչեսթեր Սիթիում»։

Նա նաև անդրադարձել էր Նեյմարին, ասելով, որ բրազիլացին չունի պատճառ ՊՍԺ-ն լքելու և կատալոնական ակումբ վերադառնալու՝ մանավանդ հաշվի առնելով քաոսը, որը տիրում է «Բարսելոնայում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել