Կշեռքները պետք է մտածեն ժամանակի ռացիոնալ բաժանման մասին, գուցե Դուք չափազանց վատ եք վատնում այս ոսկե ռեսուրսը: Սիրված հեռուստաշոու նայելը կամ հեռախոսով խոսելը, ամպերի մեջ սավառնելը, նորություններ կարդալը - ամեն ինչ պետք է լինի չափավոր:

Թող ծուլությունը չխանգարի որպեսզ հասնեք Ձեր երազանքներին ու նպատակներին: Վերցրեք մաքուր թերթիկ և պլանավորեք ձեր ամենօրյա առաջադրանքները: 

Պլանավորեք հոգին փրկել: Գործը ավարտին հասցնելով, կարծես հոգու վրա խաղաղություն իջնի: 

Ճակատագիրը Կշեռքների համար մեծ անակնկալներ է պատրաստել: Բաց չթղնեք դրանք ժամանակը անիմաստ վատնելով: Այն բաները, որոնք ցանկանում էիք անել, արեք հիմա: Պետք չէ կուտակել և թողնել վաղվան: 

Սկսեք հենց հիմա ու հենց այս հորոսկոպն էլ համարեք ճակատագրի այդ նշանը, որը երկար ժամանակ սպասում էիք: 

Դրականին հակվածությունը կանդրադառնա այն ամենի վրա, ինչն ուղղված է միայն բարելավմանը:  Թողեք վատ սովորությունները, սկսեք լողալ, փոխել Ձեր զգեստապահարանը - հնարավորինս շուտ կյանքի կոչեք այս ծրագրերը:

Ձեզ կարող են ընկերակցել ընկերները կամ ընտանիքի անդամները, տրամադրությունը դրանից միայն կբարձրանա: Զույգ չունեցող նշանների համար սա հիանալի հնարավորություն է մի քիչ սեթևեթելու: 

Հաճելի մարդիկ կհանդիպեք նույնիսկ ամենաանսպասելի վայրերում: Պատրաստ եղեք չպլանավորված հանդիպումներին, պատահական ծանոթություններին: 

Ինքներդ Ձեզ հավատարիմ մնացեք և ճիշտը ասացեք: Հիշեք, որ Կշեռքները ի ծնե օժտված են հմայքով, որը գերում է բոլորին: 

Անկախ նրանից, թե սիրախաղը կվերածվի ավելիին, կախված է միայն ձեզանից: Հավատացեք Ձեր իսկ սրտին: 

Կշեռքները ամենահավատարիմ նշաններից մեկն են, հենց դա էլ մարդիկ գնահատում են ու ուշադրություն են դարձնում: Կողակիցը նույնպես պետք է լինի այդ արժեքների կրողը:

Առաջին հանդիպումը միշտ էլ հեքիաթային է թվում: Հաշվեք մինչև 10 և հետ եկեք իրականություն: 

Եթե նա Ձեզ նման ռոմանտիկ է, ապա վստահորեն երկրորդ հանդիպում նշանակեք: Ավելի լավ կլինի, եթե միասին գնաք լողի կամ էլ ուղղակի բնության գրկում հանգստանաք: 

Կշեռքները, որոնք արդեն երջանիկ ամուսնության մեջ են, պետք է ուշադրություն դարձնեն կողակցին: Հանգստյան օրերին ամուսնուն ժամադրության հրավիրելը հիանալի տարբերակ է:

Փոխեք միջավայրը և համարձակորեն փոխեք ինքներդ Ձեզ, սովորական առօրյա կյանքը պետք է խառնվի ինքնաբուխ ռոմանտիկ զբոսանքների հետ: Անձնական փառասիրությունը դառնում է ընդհանուր նպատակներ, որոնց ուղղությամբ ձեռնարկվում են փոքր, բայց նկատելի քայլեր:   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել