Shantnews.am-ը գրում է.

«Անշուշտ, մենք  չենք ամաչի անուներ նշել՝ որտեղից և ով է իրականացրել այդ անօրինական գործողությունները: Ամեն ինչ կկոչվի իր իրական անունով»,- լրագրողներին ասել է Վրաստանի ԱԳՆ Դավիթ Զալկալիանին` կապված «Լուգարի» լաբորատորիայի տվյալների շտեմարանի վրա կիբերհարձակման հետ:

Նրա խոսքերով ՝ իշխանությունները, միջազգային գործընկերների հետ միասին, կանեն ամեն ինչ այս անօրինական գործողությունների հեղինակներին հայտնաբերելու և միջազգային հանրության կողմից համապատասխան կոշտ գնահատական տալու համար:

«Իհարկե, անօրինական գործողությունները, որոնք կատարվել են համաճարակի դեմ պայքարում Լուգարի լաբորատորիայի նկատմամբ, կտրականապես անընդունելի են: Սա այն ապատեղեկատվության և ապօրինի արշավի մասն է, որն իրականացվում է Վրաստանի համար կարևոր և արժեքավոր հաստատության դեմ… Եվ դա, իհարկե, նպատակ ուներ կաթվածահար անել այդ ինստիտուտը, քանի որ համաճարակի դեմ պայքարում Վրաստանի և առհասարակ մեր կառավարության հաջողությունը որոշող գործոններից մեկը Լուգարի լաբորատորիան է:Մեր իրավապահ կառույցները սերտ կապի մեջ են մեր բոլոր գործընկերների հետ»,- ասել է Զալկալիանին:

Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի՝ 2020 թ. սեպտեմբերի 1-ին օտարերկրյա պետություններից մեկը կիբերհարձակում է իրականացրել Վրաստանի Առողջապահության, սոցիալական ապահովության նախարարության, այդ թվում` Ռիչարդ Լուգարի հանրային առողջության հետազոտությունների կենտրոնի շտեմարանների վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել