
Հարգելիներս, մեծ հպարտությամբ ու երջանկությամբ ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ այսօր Հայաստանի անկախ հանրապետության պատմության մեջ եզակի օր է` օր, երբ հաղթեց ՀԱՅ ժողովուրդը, իրական սրտացավ մարդիկ, մեր երկրի ԻՐԱԿԱՆ քաղաքացիները, ովքեր անտարբեր չեն իրենց համաքաղաքացիների և համերկրացիների ապագայի հանդեպ:
Օրեր շարունակ ընթացող քաղաքացիական պայքարը երևի թե կարելի է անվանել նմանը չունեցող, քանի որ իրոք, վերջին օրերին կրում էր համատարած բնույթ, ու եթե մարդիկ չէին էլ մասնակցում ակցիաներին, միանշանակ ուրախանում էին մասնակից երիտասարդների էնտուզիազմով:
Բոլորը մեկ մարդու պես, հզորագույնս շարժառիթավորված, պայքարեցին ու իրենց պայքարը հասրեցին տրամաբանական վերջնակետի, ու ապրեն բոլորը, ովքեր իրոք անշահախնդիր իրենց լուման ներդրեցին այս հարցի լուծման գործում:
«Սառույցը շարժվեց»...այս օրերին փողոց դուրս եկած երիտասարդներին ու քաղաքացիներին էլ խաբել չի լինի, ամեն հիմար օրենք հրամցնել չի լինի, ու դա այն բանի շնորհից, որ իրենք գիտակցում են և արժևորում են իրենց ՀԱՅ լինելը, և ցանկանում են ապրել իրենց օրրանում ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ:
Հ.Գ. Շնորհավորում եմ բոլորիս, անխտիր, այսօր բոլորս ենք հաղթել, ոչ թե ինչ-որ «Ճ» կամ «Ք» կուսակցություն, սա մեր միասնական ժողովրդի հաղթանակների մեջ թող համարվի հերթականը:



