Analitik.am-ը գրում է.

Արարատի մարզի Եղեգնավան համայնքում 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվում է 4600 մետր երկարությամբ ճանապարհի ասֆալտապատում, որն ընդգրկում է համայնքի 8 փողոց:

Մարզպետ Գարիկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ բյուջեն 210 միլիոն 345 հազար ՀՀ դրամ է, որի 60%-ը հատկացնում է Կառավարությունը, մնացած 40%-ը՝ համայնքը:

«Համայնքի որոշ փողոցներ բարեկարգվել էին անցած տարի՝ կրկին սուբվենցիոն ծրագրով: Արդյունքում Եղեգնավանը գրեթե ամբողջությամբ ասֆալտապատ կլինի»,- վստահեցնում է մարզպետը:

Այսօր Analitik.am-ի խմբագրությանն են դիմել Եղեգնավանի բնակիչներ, որոնք վրդովված են համայնքի ղեկավարության աշխատանքից։

«Կառավարությունն իր կողմից խոստացված ասֆալտապատումն արեց, իսկ մեր համայնքի պատասխանատուները, յուրացնելով ճանապարհաշինությանը հատկացված համայնքի բյուջեն, շեբինի փոխարեն հողով են կատարում իրենց բաժին 40% աշխատանքը»,- ասաց Եղեգնավանի բնակիչը։

Բնակիչները խնդրեցին բարձրաձայնել այս խնդիրը, քանի որ  «ափսոս է այսքան արված աշխատանքը» և պահանջում են մարզպետարանից՝  համայնքի ղեկավարին ստիպել հանձնառությունը պատշաճ կատարել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել