Ուղիղ 1 տարի առաջ, էն ВОЗ-ի տղա Արսեն Թորոսյանը Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում հաշմանդամ դարձած տղերքի մասին ասել էր, թե «50 հոգի հաշմանդամ են, 50-ն էլ մեռնելու են հաշմանդամ, ինչու՞ եք էդքան փող ծախսում»:
Իրենք էն տղերքն են, որ իրենց համար ինչ էլ անես քիչ է: Նրանք իրենց երազանքները դրել են մի կողմ, թշնամու հետ կռվել են, իրենց կյանքը նժարին դնելով հաղթել են՝ ողջ են մնացել, որ մենք բոլորս մեր պետությունում ազատ և անկախ ապրենք, իսկ դուք նման արտահայտություն եք անու՞մ:
Լավ, մարդ ինչքա՞ն անբարոյական պետք է լինի, որ նման արտահայտություն իրեն թույլ տա և մի բան ականջիդ օղ արա՝ տղերքը մեղավոր չեն, որ ողջ են մնացել:
Պրն. Թորոսյան, ես մեծ հաճույքով ձեզ ամենավերջին և ամենալկտի ձևով կվիրավորեի, բայց դա չեմ անի, որովհետև ձեզ նման ժանտախտի համար դա մեծ կոմպլիմենտ կլինի:
Իսկ այսօր, երբ ՀՀ-ում ձախողված է Covid-19-ի դեմ պայքարը, 100-ավոր մարդիկ մահացել են էս տգետի անփութության և մեծամիտ լինելու պատճառով քիչ չէ, մի բան էլ արձակուրդն է վայելում համավարակի պայմաններում:
Համբերեք, քիչ է մնում… Բոլորդ էլ պատասխան եք տալու: