«Իրատես» թերթը գրում է. «Վերջին օրերին հասարակական-քաղաքական օրակարգում բուռն քննարկվում է այն հարցը, թե ինչպես կարող են կորոնավիրուսային «պատերազմումե հայտնված երկրի հրամանատարն ու անմիջական պատասխանատուն (վարչապետն ու առողջապահության նախարարը) գնալ արձակուրդ։ Ինչպես ժողովուրդն է ասում, եկեք «ծուռ նստենք, շիտակ խոսենքե։ Նախորդ ամիսներին, որ նրանք իրենց տեղում էին, այնպիսի՜ մի պայքար էին տանում այդ աներեւույթ թշնամու դեմ, որ հիմա, դիրքը լքելով, հանկարծ մեծ պարտությու՞ն ենք գրանցում։

Այսպես թե այնպես վիրուսի դեմ պայքարը իշխանությունը վաղուց է տապալել, վկան վարակակիրների ու մահերի մեծ թիվն է։ Դրանից առավել էլ ի՞նչ է պետք, որ մարդիկ համոզվեն` այս իշխանությունը ձախողել է իր աշխատանքը, չի կարողացել մարդկանց կյանքը փրկել (չմոռանանք նաեւ, որ անձամբ Փաշինյանը եւ Թորոսյանն են խոստովանել, որ ժամանակին բուժօգնություն չցուցաբերելու պատճառով Հայաստանում մահ է գրանցվել)։

Ի դեպ, տապալման հարցում իշխանությունում էլ համոզված են, նոր չէ, որ Թորոսյանից իմքայլականները մեծ դժգոհություն ունեն։ Այնպես որ, հասարակությունն ավելի հանգիստ ու խաղաղ է այս ընթացքն անցնում՝ առանց Արսեն Թորոսյանի մահաշունչ ու աշխարհակործան հայտարարությունների։ Թողեք, լեռ ու սար բարձրանա, մտքերը քամուն տա, գուցե այդքան մահ խղճին ունենալով, կարողանա խաղաղվել։

Ինչ վերաբերում է «գլխավոր հրամանատարինե, Նիկոլ Փաշինյանը վիրուսի տարածման առաջին օրերին հայտարարում էր, թե վիրուսը տնտեսությունում հեղափոխություն անելու համար նոր հնարավորություն է ստեղծում։ Դժվար է ասել, թե այս ամիսներին եւ արտակարգ դրության պայմաններում ով ինչի հնարավորություն ունեցավ ու ինչպես կարողացավ «կաթվածահար օդանավակայանից մաքսանենգ ապրանքով ծանրաբեռնված ինքնաթիռ մի քանի անգամ երկինք բարձրացնել, բայց փաստն այն է, որ այսօր տնտեսության ուսերին են ծանրացած բազմաթիվ փակված բիզնեսներ, գործազուրկների մեծ բանակ եւ ոլորտներ, որոնք կանգնած են լուրջ խնդիրների առջեւ։

Եվ համաճարակաբան, եւ տնտեսագետ, եւ սահմանադրագետ, եւ դատավոր ու դատախազ Փաշինյանին միայն վիրուսի դեմ անհաջող պայքարում մեղադրելն անարդար է։ Չարժե նրա «գերմարդկայինե ունակություններն այդքան նեղացնել ու ասել, թե պատերազմի կեսին արձակուրդ է գնացել։ Հայաստանն է բացահայտում, թող զբոսավարները, պատմաբանները, երկրաբաններն ու հնագետները զգուշանան, նրանց հացն էլ շուտով «կտրելուե է, ինչպես հայտնի ֆիլմի հերոսը կասեր, «ունդերվունդե մեր վարչապետը։

Այդուհանդերձ, դժվար է չհամաձայնել Փաշինյանի հետ այն հարցում, որ իսկապես այս 2 տարին մեծ հնարավորությունների ժամանակահատված էր ոմանց պարագայում։ Դրանում համոզվելու համար շատ բան պետք չէ, պարզապես հարկավոր է ուսումնասիրել նրա իշխանության վերնախավի հայտարարագրերը, թե ինչպես են այս ընթացքում նրանք շքեղ մեքենաների, առանձնատների, թանկ բնակարանների ու բանկային կլորիկ գումարների տեր դարձել։ Խոստովանել են, չէ՞. նվիրյալներ չեն, իսկ ժողովրդի ծառա լինելու մասին էլ լռում ենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել