Նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին վկայում են սեպտեմբերի 3-ի սակարկությունների տվյալները:

WTI տեսակի նավթի հոկտեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը նվազել է 0.02 տոկոսով՝ մինչև 41.50 դոլար՝ մեկ բարելի դիմաց:

Brent ապրանքանիշի նոյեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 0,20 տոկոսով՝ մինչև 44,34 դոլար՝ մեկ բարելի դիմաց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել