Tert.am-ը ներկայացնում է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի հոդվածը, որում հեղինակն անդրադառնում է սպաների բնակարանային խնդրին։ Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ պետությունն ավելին պետք է անի զինծառայողներին բնակարանով ապահովելու հարցում, իսկ զինծառայողներին մատչելի բնակարանով ապահովելու ծրագիրը մի շարք բացեր ունի։ Հոդվածը կարդացեք ստորև․

Վերջին մի քանի տարիներին Պաշտպանության նախարարությունը վերանայումներ է կատարել սպաներին բնակարաններով ապահովելու ծրագրում։

Եթե մինչև 2018 թվականը պետությունը պարտավոր էր բնակարանով ապահովելու դրա կարիքն ունեցող սպաներին, ապա վերջին տարիներին, որպես հիմնավորում ներկայացնելով պետության համեստ հնարավորությունները, որոշում կայացվեց ներդնել զինծառայողներին մատչելի բնակարանով ապահովելու ծրագիրը։

Այն մի կողմից ենթադրում է ցածր տոկոսադրույք, որի մի մասը սուբսիդավորվում է պետության կողմից, մյուս կողմից, դրա համար կարող է գործել եկամտահարկի վերադարձի օրենքը՝ կառուցապատողից բնակարան, առանձնատուն գնելու դեպքում։

Այս ծրագրի առանցքային դրույթը պետության կողմից 10 տոկոս կանխավճարի սուբսիդավորման գործոնն է։ 

Չնայած այն հանգամանքին, որ այս ծրագիրը ներկայացվում է որպես իրավիճակի լավագույն լուծում, այն բավականին խնդիրներ է պարունակում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել