Մեքսիկացի դերասանուհի Սալմա Հայեկը սեպտեմբերի 2-ին դարձել է 54 տարեկան: Ինչպես գրում է Корреспондент-ը, տարեդարձի նախօրեին հոլիվուդյան դերասանուհին լուսանկարվել է և Instagram-ում հրապարակել նոր լուսանկարները:
«Գուշակեք, թե ով է վաղը դառնում 54 տարեկան: Ի դեպ, լուսանկարը հին չէ», -լուսանկարներից մեկին կից գրել է դերասանուհին, որն այս օրերին ամուսնու՝ միլիարդատեր Անրի Պինոյի հետ հանգիստն է վայելում Հունաստանում:
Մեկ այլ լուսանկարին կից Հայեկը գրել է, որ «հպարտ և շնորհակալ է իր ապրած 54 տարիների համար», ինչպես նաև շնորհակալություն է հայտնել երկրպագուներից բարեմաղթանքների համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել