Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը շարունակում է հայկական բանակի դեմ իր դիվերսիոն գործունեությունը... Այո՛, հենց այդպես... Այլ կերպ չեմ կարող մեկնաբանել բանակում չծառայած ամուսնու՝ Նիկոլի և նրա կնոջ՝ Աննա Հակոբյանի մշտապես բանակի գործերին խառնվելու և բանակի հաշվին ինքնագովազդվելու էժանագին մոլուցքը...
Չնայած, զարմանալ պետք չէ, քանի որ երկու տարվա մեջ Նիկոլին չի հաջողվել ժողովրդին տված 95 տոկոս խոստումները կյանքի կոչել և մնում է ինքնագովազդվել Հայաստանի ամենակայացած ինստիտուտներից մեկի՝ բանակի հաշվին, մշտապես երևալով բանակայինների շրջապատում, այցելելով զորամասեր, զինվորական համազգեստը հագին այցելել բնակավայրեր, զինվորական զգեստով ու ծաղկեփունջը ձեռքին ազերի կանանց և մայրերին խաղաղասիրական կոչերով հանդես գալ, զինվորական համազգեստը հագին լոլիկով ձվածեղ ուտել և այլն...
Հետաքրքիր է, ինչո՞վ է պայմանավորված Աննա Հակոբյանի տրամադրության փոփոխությունը, որ ծաղկեփունջը փոխարինեց ինքնաձիգով... Երևի հասկացավ, որ իր խաղաղասիրական կոչերը Մեհրիբանին, ազերի կանանց և մայրերին, նույնիսկ ընդդիմադիր հայացքներ ունեցող և արտերկրում ապրող ազերի կանանց կողմից անարձագանք մնացին... Աննան հասկացա՞վ, որ Բաքվում իր ծաղկեփնջակամուֆլյաժային ֆոտոսեսիան դիտարկվեց որպես թուլություն և պարտվողականություն... Գուցե՞ ինքնաձիգով Լուկաշենկոն հեղափոխեց մեր խաղաղասեր հեղափոխականներին...
Ասեմ, որ կամուֆլյաժաինքաձիգային ֆոտտոսեսիան ընդհանրապես ժամանակավրեպ է և լավ կլինի՝ Նիկոլն ու իր ընտանիքի անդամները հեռու մնան բանակից... Ճիշտ կլինի՝ Նիկոլն ու Աննան ինքնագովազդվեն "Աջափնյակ" մետրոյի կայարանում, այցելեն Նիկոլի կողմից բացված, բայց իրականում չգործող գործարանները և արտադրամասերը, ինչպես նաև հպարտանան տոկոսով վերցված միլիոնավոր դոլարների հաշվին վերանորոգվող ճանապարհներով...
Ավելի լավ է Աննան շարունակի իրեն երևակայել Տիգրան Մեծի կին՝ Կլեոպատրա Պոնտացի և այդ տեսակ ֆոտոսեսիաներում նկարահանվի...
Հ.Գ. Առաջարկում եմ ԱՄՆ-ում բնակվող մեր նիկոլապաշտ հայրենակիցներին այնքան գումար հավաքել, որ հոլիվուդյան հայտնի աստղերին և Աննա Պոնտացուն հրավիրեն "Ինչպես փրկել Նիկոլին" ֆիլմում նկարահանվելու... Գոնե հայրենիքը հեռվից սիրող ու Նիկոլի համար իրենց երկու կես անող մեր գլենդեյլա և լոսանջելեսաբնակ հայրենակիցները գումար հավաքեն...

Image may contain: 6 people, text that says RAIKES U.S. NAVY

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել