Regionmonitor.com-ը գրում է.

Ֆրանսիական «Շառլի էբդո» (Charlie Hebdo) երգիծական շաբաթաթերթը վերահրատարակել է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները՝ այդ կերպ նշելով 2015թ. հունվարի ահաբեկչությունների կազմակերպման մեջ 15 կասկածյալի նկատմամբ դատավարության սկիզբը:

Ծաղրանկարները տպագրվել են «Այս ամենը դրա համար» վերնագրով:

Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, որոնք միշտ բուռն արձագանք են ստանում մուսուլմանների կողմից, առաջին անգամ հրատարակվել են 2005 Դանիայում, «Շառլի Էբդո»-ն դրանք արտատպել է 2006թ.-ին: 2015-ի հունվարի 7-ին «Շարլի էբդո»-ն տպագրել էր «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ծաղրանկարը: Դրանից անմիջապես հետո ծայրահեղ իսլամի հետևորդ երկու եղբայրներ հարձակվել էին խմբագրության վրա, սպանել 12 մարդու: Ոստիկանությունը նրանց ոչնչացրել է երկու օր անց: Այս հարձակմանը զուհագեռ ևս 5 մարդ սպանվել էր հրեական սննդամթերքի Hyper Casher սուպերմարկետոմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել