«Նա քաղաքականությունից բարձր է, հիասքանչ, հումորի զգացումով լի, հանդարտ և միևնույն ժամանակ շատ բռնկվող: Միևնույնն է, նա Մեծն Վիտորյան է »:

Այսպես էին գրում ժամանակակիցները թագուոհւ մասին, ով Եղիսաբեթ 2-ի տատիկն է: Իսկ նա կարող էր և չդառնալ թագուհի, եթե Ալեքսը, ռուսաստանի ապագա կայսրուհին Ալեքսանդրան, չհամաձայնվեր փոխանակել իր Նիկոլային բրիտանական թագի ժառանգներից մեկի հետ: Բայց, հետո Բրիտանիայի թագավորը բազմիցս ուրախացավ, որ ճակատագիրն իրեն հենց այդպիսի կին է տվել:

Միասին նրանք կառավարել են Վինձորների տունը 1917-ին.: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կարևոր էր ազատվել տոհմի հին գերմանական անունից ՝ Սաքս-Կոբուրգ-Գոթայից: Հենց Վինձորներն են վերջին երկու դարերի ընթացքում այս մոլորակի քննարկման և բամբասանքների, սկանդալների, հուզիչ և զվարճալի պատմությունների հիմնական առարկան: Բայց արդեն երրորդ դարն է, ինչ մենք հետևում ենք հերոսներին և չենք կարող չքննադատել և չհետևել նրանց: 

Արքայադուստր Մեյ 

Ամեն ինչ սկսվեց 1867 թվականին Քենսինգթոնյան պալատում՝Լոնդոնում, երբ լույս աշխարհ եկավ Մեյը, Վիկտորյա Մարիա Թեքցին: Նա սերում էր արքայական տան մորգանական ճյուղից նրա պապը թագաժառանգների մեջ չէր: Թե՛ նա, և թե՛ նրա հետնորդները կրում էին Թեքցի դքսերի տիտղոսը: Բայց նրա որդին ՝ Ֆրանցը, ամուսնացավ թագուհի Վիկտորիայի առաջին զարմիկի ՝ Քեմբրիջի Մերի Ադելաիդայի հետ: Մեյը մկրտվեց Վիկտորյա թագուհու և Ուելսի արքայազն Էդվարդի կողմից, որոնք հետագայում կդառնան թագավոր և նրա ապագա սկեսրայրը: Ընդհանրապես, Թեքցի դքսերի երեխաները համարվում էին թագավորական ընտանիքի անդամներ, նրանք դաստիարակվել էին Ուելսի արքայազնի և արքայադստեր երեխաների հետ միասին. Մեյը մեծացել է իր ապագա ամուսնու հետ:

Լավ աղջիկ

Որոշ ժամանակ հետո թագուհի Մարիային անվանում են դաժան և սառը կին: Նրա տղաները երկար ժամանակ սեր ու գուրգուրանք են փնտրում, ինչը իրենց համար ավելի է դժվարեցնում ամեն ինչ: 

Ապագա թագուհին կրթությունը տանն է ստացել, իսկ ծնողները շատ խիստ են եղել նրա նկատմամբ: Դեռ մանկուց, որպես միակ աղջիկ, միշտ մորը ուղեկցում էր բոլոր միջոցառումների ժամանակ, որոնք մայրն էր կազմակերպում: 

Պարտք ու պարտականություններ. հենց այս երկու բառերով կարող ենք նկարագրել ապագա թագուհու մանկական կյանքը: Սիրո, ջերմության ուրախության համար տեղ չկար: Նրա ընտանիքը համեստ էր ապրում, չնայած որ ապրում էին դղյակում: Հայրը ոչ մի եկամուտ չուներ, իսկ մայրը, որպես թագավորական ընտանիքի անդամ ստանում էր 5000 ֆունտ սթերլինգ և 4000 ֆունտ իր մորից էր ստանում:

Որքան մեծանում էր Մեյը, այնքան շատանում էին նրա պարտականություններն ու պարտավորությունները: 16 տարեկանում մոր քարտուղարն էր և այդ տարիքի համեմատ արդեն կարողանում էր գործից գլուխ հանել: Նա լուրջ էր, զսպված և գործարար: Միանգամից պարզ երևում էր, որ աղջիկը ուժեղ բնավորության տեր էր: Նրան հավանում էին բոլորը, նույնիսկ Վիկտորյա թագուհին: Եվ, վերջ ի վերջո, թագուհին հենց նրան ընտրեց, որպես իր տղայի ապագա կին: 

Առաջին փեսացու

Ալբերտը նրա համար իրական ընծա էր: Բոլորը զարմացած էին նրա պահվածքից, անկրթությունից և անգործությունից: Նրա զարմիկը բացահայտ ծիծաղում էր նրա վրա: 

« Նա չի տիրապետում ո՛չ Ֆրանսերենին, ո՛չ գերմաներենին, ոչ էլ գիտի թե ով է Ֆրիդրիխ Մեծը և չգիտի թե որտեղ է Մյունխենը: 

Իրականում, արքայազնին հետաքրքիր էր կանանց հետ սիրավեպերը: Եվ երբ դուրս եկան մի քանի հրապարակումներ, որոնցից խեղճ թագուհի Վիկտորյան պարզապես հուսահատվեց, որոշեց ամուսնացնել տղային: Երկար ժամանակ թագուհին փորձում էր համոզել Ալեքսին վերանայել Ալբերտի նկատմամբ իր վերաբերմունքը և չէր ցանկանում, որ իր սիրելի թոռնուհին ապրի Ռուսաստանում: Բայց շուտով նույնիսկ նրա համար պարզ դարձավ, որ Ալեքսը և Նիկոլայը իսկապես սիրում են իրար:

Մի կողմ դնելով Ալեքսանդրիային, թագուհին մի շարք հարսնացուների անուն գրեց: Մեյը ամենավերջինն էր այդ ցուցակում: Նա հրաշալի աղջիկ էր, բայց, այնուամենայնիվ ծագումը այն չէր: 

Նշանդրությունն արդեն հայտարարված էր: «Թերի ծագումով արքայադուստրը» պատրաստվում էր թագուհի դառնալ: Բայց Եվրոպայում այդ առաջին օրերին գրիպի վիրուս կար, ինչը հազարավոր մարդկանց էր սպառնում: Արքայադստեր փեսացուն հիվանդացավ և մահացավ հարսանիքից երկու ամիս առաջ: Մեյը սգաց փեսայի մահը: Եվ, անկեղծ ասած, նա չէր ցանկանում կրկին դառնալ իր մոր քարտուղարը:

Բայց Վիկտորյա թագուհին այս անգամ երկար չմտածեց. նա պարզապես հրամայեց Ալբերտի կրտսեր եղբորը ՝ Ջորջին ամուսնանալ Մեյի հետ և վերջ: Ջորջը իրականում չէր ցանկանում ամուսնանալ:Այն ժամանակ նա սիրում էր մեկ այլ աղջկա: Այնուամենայնիվ նա Մեյին առաջարկություն արեց: 

Մարիա թագուհի

Այդ հարսանիքը քննարկվում է մինչև այսօր, հատկապես հարսնացուի կերպարը, հատկապես ՝ Սուրեյի թագը: Հարսանեկան լուսանկարում այն մասամբ թաքնված է թարմ ծաղիկների ծաղկեպսակի միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել