Ջորջ Դյուրանդալը, ով քվանտային գիտությունների մշակող և մասնագետ է, հետազոտական նպատակներով ուսումնասիրել է Աստվածաշնչում տեղ գտած գրառումների արհեստական բանականությունը։ Նա վերցրել է տեքստերի խորը հետազոտման համար նախատեսված տիպային նեյրոցանց և որպես ելակետային տվյալներ ներմուծել դրանում Աստվածաշնչից Հակոբ արքայի վերաբերյալ հատվածը։ Գիտնականը վերցրել է ոչ թե Աստվածաշնչյան տեքստի ժամանակակից տաբերակը, այլ հենց հնագույն տեքստը՝ իր բոլոր գրական և քերականական առանձնահատկություններով։

Մշակումը ստացել է հումորային անվանում՝ «Թվային Հիսուս»։ Ստեղծված նեյրոցանցի տեղեկությունների ընդհանուր ծավալը կազմել է 30,000 բառ, որոնց մեջ գերակշռում է «Աստված» բառը։ Աստվածաշունչն ուսումնասիրելուց հետոարհեստական բանականությունը նոր առաջադրանք է ստացել՝ երեք թեմայով տեքստեր գրել։ Թեմաներն են «Ժանտախտ», «Արարիչ» և «Աշխարհի վերջ»։ Գրառումների մեծ մասը բառերի սյուռռեալսիտական հավաքածուներ են, սակայն հավաքված արտահայտությունները հնչում են որպես ճշմարտանման առակներ։

Արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացման տեսանկյունից AI Jesus-ը՝ «Թվային Հիսուսը», մեկ քայլ հետ է այնպիսի նեյրոցանցերից, ինչպիսիք են GPT-2-ը կամ GROVER-ը։ Մեկ այլ տեսանկյունից՝ դժվար է ժամանակակից ու նոր զարգացող արհեստական բանականությունից պահանջել շատ բան, քանի որ այն ուսումնասիրում է բազմադարյա ու բարդագույն գրառումներ։ Չնայած անգամ այդ պայմաններում ահեստական բանականությունը կարողանում է զարմացնել մարդկությանն իր ունակություններով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել