Մորուքը եւ ստեւամազերը պաշտպանում են մաշկն ուլտրամանուշակագույն ճառագայթման անմիջական ազդեցությունից` դրանով իսկ նվազեցնելով քաղցկեղի զարգացման ռիսկը: Նման կարծիք է հայտնել բարձրագույն կատեգորիայի մաշկավեներոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Նատալյա Կոզլովան, փոխանցում է «Արգումենտի ի ֆակտի»-ն:

Մասնագետի խոսքով` դեմքի մազածածկույթը մաշկն ավելի խոնավեցված է պահում, քանի որ օգնում է պահպանել բնական յուղերը մաշկի մեջ: Եւս մեկ դրական ազդեցություն է բժիշկը համարել ալերգիկ ռեակցիաների կրճատումը, քանի որ մորուքը եւ ստեւամազերը յուրատեսակ ֆիլտր են հանդիսանում ալերգենների եւ գրգռիչների դեմ:
Բացի այդ, մորուքավոր տղամարդիկ ավելի քիչ են ածելի օգտագործում եւ, որպես արդյունք, ավելի քիչ են տրավմայի ենթարկում դեմքի մաշկը:

Սակայն հարկ է հիշել, որ չափազանց կարեւոր է մաքուր պահել ինչպես մորուքն, այնպես էլ ստեւամազերը, հակառակ դեպքում դրանք կարող ենմաշկի տարբեր հիվանդությունների հանգեցնող բակտերիաների բույն դառնալ:

Իսկ ահա առողջապահության` չափահաս բնակչության առաջնային բժշկասանիտարական օգնության մայրաքաղաքային դեպարտամենտի արտահաստիքային մասնագետ Անդրեյ Տյաժելնիկովը (ԱՄՆ) կարծում է, որ ձմռանն մորուքը եւ բեղն ավելի լավ է սափրել:

Ըստ նրա` որոշակի պայմաններում խիտ բեղը եւ մորուքը կարող են «ինկուբատոր» դառնալ վնասակար բակտերիաների համար. խոնավությունն ու ջերմությունը խիտ ծածկույթում հարմարավետ պայմաններ են ստեղծում դրանց վերարտադրության համար: Բացի այդ, մորուքի մեջ կարող են թացության մնացորդներ մնալ: Այդ պատճառով տղամարդիկ, ովքեր ՍՇՎՀ են տարել, որոշ ժամանակ անց կարող են կրկին վարակվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել