Ծնունդով Պաղեստինից ամերիկացի մոդել Բելլա Հադիդը, որը համարվում է աշխարհի ամենագեղեցիկ կինը, պատմել է իր հիվանդության մասին: Այդ մասին նա գրել է Instagram-ի էջում:
23 տարեկան մոդելը գրել է, որ տառապում է Լայմի հիվանդությամբ: Նա թվարկել է այն ծանր ախտանշանները, որոնց նա շարունակում է հարմարվել և պայքարել: Մասնավորապես՝ սրտի առիթմիա, տրամադրության կտրուկ փոփոխություններ, հոդացավեր, սրտխառնոց, գերքրտնարտադրություն, դժվարաշնչություն, անքնություն, գլխացավեր, տագնապային խանգարումներ:
«Ամեն օր ամենաքիչը 10 ախտանշան եմ ես ունենում: Այդ ամենը սկսվել է 14 տարեկանից և սաստկացել 18 տարեկանում»,- խոստովանել է մոդելը, որն իր ախտորոշման մասին իմացել է 2012 թվականին:
Ավելի վաղ Հադիդը պատմել էր, թե ինչպես է հիվանդությունն ի հայտ եկել:
«Հիշողությունս անսպասելի կորցրի, ու ես չկարողացա հիշել Սանտա Մոնիկայից Մալիբու գնալու իմ տան ճանապարհը: Ես չէի կարողանում մեքենա վարել»:
Հիվանդության պատճառով նա վաճառել է իր ձին, քանի որ չի կարողացել հոգ տանել կենդանու մասին: Հադիդի հիվանդությունը հայտնի է նաև բորրելիոզ անունով: Դա վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է տզերի միջոցով: Այն կարող է հանգեցնել մահվան կամ հաշմանդամության: