«Փոխզիջումն» Իսրայելի և արաբ հակառակորդների պարագայում այս տեսքն ունի. Իսրայելը պարտավորվում է [ժամանակավորապես] դադարեցնել պաղեստինյան տարածքների անեքսիան` կցումը իր տարածքին և դրա դիմաց Արաբական Միացյալ Էմիրությունները հաստատում են դիվանագիտական, տնտեսական և այլ հարաբերություններ` տասնամյակների անհաշտ թշնամու հետ: Ընդ որում` անեքսիայի դադարեցման խոստման շնորհիվ հնարավոր է լինում օգտագործել նաև Սաուդյան Արաբիայի օդային տարածքը:
«Փոխզիջում», որի պարագայում Իսրայելը, ըստ էության, ժամանակավորապես է միայն զիջում միջազգայնորեն ճանաչված այլ միավորի` Պաղեստինի ինքնավարության տարածքների կցումն իրեն:
Ի՞նչ «փոխզիջման» մասին են մշտապես խոսել Հայաստանում: Եվ հիմա էլ շարունակում են խոսել: Իհարկե` հայկական ազատագրված տարածքներ` ՀՀ մաս հանդիսացող Արցախի մի մասի` (ԼՂԻՄ-ի շրջակա), Ադրբեջանական ԽՍՀ-ին ժամանակին բռնակցված յոթ շրջանների` Ադրբեջանին նվիրաբերելու մասին է խոսքը:
Ինչի դիմա՞ց:
Արցախի կեղծ հանրապետության ոչինչ չարժեցող, միջազգային ասպարեզում ոչ մի հարց չլուծող, անվտանգության ոչ մի իրական երաշխիք չպարունակող ճանաչման:
Ընդ որում այդ ամենին ավելացել է «երեք` Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդներին ձեռնտու լուծման» տարբերակի դավաճանական դրույթը` երկրի վարչապետի հեղինակությամբ:
Փոխզիջե´ք: Բայց այդպես միայն ինքներդ ձեզ` թշնամուն փոխզիջեք: