Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, օգոստոսի 31-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 14 770, մահացության ցուցանիշը՝ 297:

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.

1. Հայաստան – 14 770

2. Ռուսաստան – 6820

3. Իրան - 4458

4. Ադրբեջան – 3588

5. Թուրքիա – 3197

6. Վրաստան – 373

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

1. Հայաստան - 297

2. Իրան – 256

3. Ռուսաստան – 118

4. Թուրքիա –75

5. Ադրբեջան – 53

6. Վրաստան – 5

Հիշեցնենք, որ Հայաստանում օգոստոսի 31-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 31, մահվան՝ 3 նոր դեպք․վարակվածների ընդհանուր թիվը 43 781 է, մահվան դեպքերինը՝ 1147:

Մեկ օրում առողջացածների թիվը 72 է, ընդհանուր առողջացածներինը՝ 37 722, փաստացի բուժվողներինը՝ 4912 (մեկ օրում նվազել է 44-ով): 

Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 14-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Պերուն, Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը, Օմանը, Պանաման, Արուբան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել