Armenpress.am-ը գրում է․

Մեծ Բրիտանիայի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման աշխատակիցները ձերբակալել են երկու քաղաքացիների, որոնք Վիեննայից Լոնդոն Էին ժամանել Ryanair ընկերության ինքնաթիռով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են բրիտանական ԶԼՄ-ները:

Ձերբակալվածներն են՝ 34-ամյա տղամարդը՝ Քուվեյթից եւ 48-ամյա տղամարդը՝ Իտալիայից: Նրանք Վիեննայից չվերթով Լոնդոնի «Սթանսթեդ» օդանավակայան են ժամանել օգոստոսի 30-ի ուշ երեկոյան:

Չվերթի անձնակազմը թռիչքի ժամանակ ծանուցել Է ինքնաթիռում սպառնալիքի մասին, իսկ ինքնաթիռը վայրԷջքից առաջ ուղեկցել են երկու կործանիչներ: Այժմ ձերբակալվածներին հարցաքննում Է ոստիկանությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել