Hraparak.am-ը գրում է․

Ձեր զգոնությունը, պայքարելու ցանկությունը մի կորցրեք, պետք է համախմբված կարողանանք պայքարել ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ։Դուք գիտեք՝ ինչքան դավադիր փաստաթուղթ է այդ փաստաթուղթը և բոլոր նրանք, ովքեր կողմ են այդ դավադիր փաստաթղթին, իրենք էլ դավադիր վերաբերմունք ունեն ոչ միայն հայի, այլեւ հայոց պետականության հանդեպ։ Քիչ առաջ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով իրականացվող բողոքի ակցիայի ժամանակը առիթը օգտագործելով ասաց «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը։ Հիշեցնենք, որ վերոնշյալ նախաձեռնության անդամները երկար ժամանակ է պայքարում են ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման։ 

Անդրադառնալով կրկին Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին՝ Չախալյանը ասաց. «Որևէ մեկը թող չփորձի մանիպուլյացիոն գործողություններ անել։ Այո, այդ ֆեյքերի միջոցով տպավորություն կա, որ մի քանի կողմնակիցներ էլ իրենք ունեն, պետական միջոցներով ֆեյքեր կան։ Ես կարող եմ ասել, որ իրենք միշտ էլ կարող են գտնել այդ 5000 դրամանոց ֆեյքերին, ի դեպ, դա նախկինների ձեռագիրն է։ Արայիկ, դու չես կարողանալու այդ աթոռին երկար մնալ»։

Արդեն գրել ենք, որ սեպտեմբերի 7-ին՝ կիրակի օրը «ԿԱՄՔ»-ի անդամները ԿԳՄՍ շենքի դիմաց մեծ հավաք են նախատեսում անցկացնել։

Այսօրվա ակցիայի ժամանակ ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները նաեւ ճանապահային երթեւեկության կանոնները խախտելու համար ակտավորեցին ակցիայի մասնակից մի քանի վարորդի։ Հիշեցնենք, որ մինչեւ այս Հարությունյանի հրաժարականը պահանջողները հիմնականում տուգանվում էին դիմակը ոչ ճիշտ դնելու, կամ ընդհանրապես չդնելու համար։

Հիշեցնենք նաեւ , որ Արայիկ Հարությունյանը օրերս ինքն անձամբ անդրադառնալով իր հրաժարականի պահանջով տեղի ունեցող բողոքի ակցիաներին, նշել էր, որ ըմբռնումով է մոտենում դրանց։

«Ըմբռնումով եմ մոտենում բողոքի ակցիաներին։ Երբ 2018-ին քննարկում էր գնում, թե ինչ բարեփոխումներ են գնալու ոլորտում, ես ասել եմ, որ այդ բարեփոխումները ցավագին և ծանր են լինելու։ Ես ասել եմ, որ բարեփոխումները վերաբերելու են շատերին և առաջացնելու են դժգոհություններ»,- ասել էր նախարարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել