Հիմա որ մի բան ասեմ, պիտի ինձ դնեք մենուայի տեղը ու վատ-վատ բաներ ասեք, բայց էլ չեմ կարող մեջս պահել, ինքս ինձ տանջել, որոշել եմ, պիտի ասեմ...
Շատ ուրախալի ա, որ երիտասարդները կարողացան ակցիաների միջոցով իրենց ուզած արդյունքին հասնել. ողջունելի ա շատ: Բայց ի՞նչ ասել է, թե` ամսի քսանհինգը սարքենք Երիտասարդների համազգային օր... Ասենք, տարիներ հետո որ թոռներս հարցնեն` էսօր ի՞նչ օր ա, դնեմ ասեմ` բա գիտե՞ք, մարշրուտնու գինը ուզում էին սարքեին հարյուր հիսուն դրամ, բայց մենք գնացինք ակցիայի, մեր ուզածին հասանք, հարյուր էլ մնաց, ու էդ օրվանից նշում ենք Երիտասարդների օր... Հլը մի քանի հաղթանակների էլ հասեք, նոր կմիավորեք, կնշեք... Թե չէ նե սմեշիծե պաժալըստա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ofeli.minasyan/posts/10201843649039254
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել