ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելին չի հասկանա, թե ինչպիսին են ձեր իրական նպատակները եւ թե նա ինչ դեր ունի ձեր կյանքում: Փորձեք նրան ամեն ինչ մանրամասն բացատրել, որպեսզի նա շտապ ենթադրություններ չանի:

ՑԼԵՐ

Շատ կարեւոր է, որ այսօր ձեր սիրելին հաշտվի ձեր ընկերներից մեկի հետ. նրանք միմյանց չեն հասկացել, բայց եթե ցանկանում եք, որ օրը բարեհաջող անցնի, ապա նպաստեք նրանց հաշտությանը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր բավականին մռայլ եւ բարկացած կլինեք: Ձեր ընտանիքն ամեն ինչ կանի, որպեսզի բարձրացնի ձեր տրամադրությունը: Սակայն լավ կլինի, որ նախ ինքներդ հասկանաք, թե որն է ձեր մռայլ տրամադրության պատճառը:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Մոռացեք բոոր խնդիրների եւ աշխատանքի մասին: Նվիրեք այս օրը ժամանցին: Երեխաների հետ գնացեք կենդանաբանական այգի կամ ընկերների հետ որեւէ զվարճալի խաղ խաղացեք: Մոռացեք, որ վաղուց արդեն երեխա չեք եւ մի լավ լիցքաթափվեք:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր փոխեք ձեր վերաբերմունքը սիրելիի հանդեպ: Հետեւեք, թե ինչ նախասիրություններ նա ունի եւ ըստ այդմ էլ հասկացեք, թե ինչպես պետք է վարվեք այսօր:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա որոշ բաներ փոխել ձեր մեջ: Սակայն դա նրա մոտ չի հաջողվի. նա այդպես ավելի շատ կարժանանա ձեր բարկությանը: Ավելի լավ է` հենց սկզբից բարկանաք եւ հասկացնեք, որ պետք չէ ձեր մեջ ինչ-որ բան փոխել:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր դուք կհասկանաք, որ ձեր սիրելին այնպիսին չէ, ինչպիսին դուք էիք նրան պատկրացնում: Դա չի նշանակլում, որ նա ավելի լավն է կամ ավելի վատը: Պարզապես, մի փոքր ուրիշ է: Փորձեք հաշտվել այդ մտքի հետ, որպեսզի ձեր համատեղ կյանքն ավելի բարեհաջող ընթանա:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր պետք է վճռական եւ վստահ խոսեք ձեր սիրելիի հետ: Եթե ինքներդ վստահ չլինեք ձեր ասածների ճշմարտացիությանը, ապա նա եւս ձեզ լուրջ չի ընդունի:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Պտք չէ ամեն ինչին վերաբերվել լավատեսությամբ: Եթե ձեր հարազատներից մեկը խոտովանում է, որ իրեն լավ չի զգում, փորձեք հասկանալ իրավիճակն ու օգնել նրան:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կսկսի կասկածել, թե դուք իրեն չեք սիրում: Այնպես որ` պատրաստ եղեք դիմակայել նրա կասկածամտությանն ու անինքնավստահությանը:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ստիպված կլինեք լուրջ քայլեր ձեռնարկել ձեր հարաբերություններում: Աստղերը խորհուրդ են տալի լինել համարձակ եւ համբերատար: Դա ձեզ պետք կլինի որոշումներ կայացնելիս:

ՁԿՆԵՐ

Այսօր ձեզ հետ վերցրեք ֆոտոխցիկը: Եթե դա չանեք, շատ կփոշմանեք, քանի որ կյանքում լինում են պահեր, որոնք ցանկանում ենք ընդմիշտ հիշել…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել