Armsport.am-ը գրում է․

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է բաժանվել Սերխիո Ռեգիլոնից: Ըստ MARCA-ի, մադրիդյան թիմը պաշտպանի տրանսֆերից ցանկանում է ստանալ 20 մլն եվրոյից ոչ պակաս գումար:

Նախկինում կար տեղեկություն, որ «Ռեալը» Ռեգիլոնին կրկին ցանկանում է վարձավճարով տրամադրել, սակայն «Էվերթոնն» ու «Չելսին» տրանսֆերի դիմաց պատրաստ են վճարել սահմանված գումարը:

2019/20 մրցաշրջանը Ռեգիլոնը վարձավճարով անցկացրեց «Սևիլիայում»: Անցկացրած 38 խաղում իսպանացին դարձել է 3 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել