Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 869 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Օգոստոսի 28-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 266 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1135-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 276 է, ընդհանուր առողջացածներինը՝ 37 264, փաստացի բուժվողներինը՝ 5052 (մեկ օրում նվազել է 101-ով): Մեկ օրում արվել է 1746 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 202 253 թեստ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



