Armsport.am-ը գրում է․

Միլանի «Ինտերը» դիմել է Սերիա Ա-ի ղեկավարությանը ՝ խնդրելով  մեկ շաբաթով հետաձգել Ա Սերիայի մեկնարկը:

Իտալիայի առաջնության մեկնարկը նախատեսված է սեպտեմբերի 19-ին: Միլանյան ակումբը վերջիններից էր, որը ավարտեց 2019/20 մրցաշրջանը: Դա է պատճառը, որ «Ինտերը» ցանկանում է մեկ շաբաթով հետաձգել մրցաշրջանի մեկնարկը:

Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղում «Ինտերը» պարտվեց «Սևիլյային» (2-3):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել