Pastinfo.am-ը գրում է․
Տնտեսվարողներն սկսել են դատական կարգով վիճարկել պարետի որոշումները։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ «Մագ Գրուպ» ՍՊԸ-ն հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ պարետի թիվ 236-Ա որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը։
Նշենք, որ պարետի նշված որոշմամբ 24 ժամով դադարեցվել էր ընկերության գործունեությունը։
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից կատարված ստուգումների արդյունքում կազմվել էր արձանագրություն, թե ընկերությունը խախտել է հակահամաճարակային կանոնները, ինչի հիման վրա էլ պարետը որոշում էր կայացրել գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին։
Ընկերությունը ոչ իրավաչափ է գնահատել թե իրազեկումը, թե գործունեության դադարեցումը ու դիմել դատարան։ Այն մակագրվել է վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանին։