Pastinfo.am-ը գրում է․

Կառավարությունը տապալել է համավարակի դեմ պայքարը։ Այս մասին կառավարության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանը։

«Մենք այստեղ ունենք կորոնավիրուսի հետևանքով 1100-ից ավել զոհեր, որոնցից ամեն մեկը խորհրդանշում է մեկական սև ժապավեն։ Ահա Վրաստանի վիճակը, որտեղ կա ընդամենը 19 մահացած անձ»,- ասաց Մանթաշյանը՝ ընդգծելով, որ «Այս ամենի պատասխանատուն այս երկու անձինք են, ովքեր համավարակի նկատմամբ իրենց անլուրջ տեսակով և անլուրջ վերաբերմունքով մեր պետությունը դարձրին ահա այսպիսի սևով պատված և սգավոր պետություն։

«Չորս ամիսների ընթացքում այստեղ նստած ապաշնորհների պատճառով 1000-1100 ընտանիքների լույս մարեց։ Մարեց, որովհետև այս անձնավորությունը կորոնավիրուսին համարում էր շուն, Վրաստանում՝ պայքարում էին կորոնավիրուսի դեմ։ Այստեղ իրենց քաղաքական շահախնդրությանը հարիր ակցիաներ, կազմակերպում էին իրենց հանրաքվեի համար հանդիպումներ»։

Մանթաշյանը պարզաբանեց, թե ինչու է համեմատել Վրաստանի հետ՝ նշելով, որ տարածաշրջանում վատագույն վիճակում ենք, սակայն հայի ինքնասիրությունը թույլ չի տալիս համեմատել թշնամի պետությունների հետ։

Մանթաշյանի խոսքով՝ Վրաստանում ծրագիր մշակվեց և քաղաքացիների կոմունալ վճարումներն իրականացվեցին, յուրաքանչյուր մահացածի համար մոտավոր 6500 դոլարի չափով փոխհատուցում տրվեց։ Բացի այդ՝ Մանթաշյանը նշեց, որ մենք ունենք ընդամենը երեք անցակետ և չկարողացանք այդ երեք անցակետը նորմալ կարգավորել՝ նման իրավիճակ չունենալու համար և այդ իրավիճակը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ, մանթաշյանի խոսքով, ապաշնորհները կզբաղեցնեն աթոռները։ Ըստ նրա՝ կառավարությունը պարբերաբար փորձել է գտնել մեղավորներ, սկզբում՝ էջմիածնեցի կին էր, ով եկել էր իր երեխայի նշանդրեքին, հետո մեղավոր կարգվեց մեր ժողովուրդը, «այն ժողովուրդը, որին այս ապաշնորհները պետք է ցմահ ցկյանս շնորհակալ լինեն այստեղ հայտնվելու համար»։

«Մահ առ մահ պատասխան եք տալու, մարած լույսերի պատասխանատվությունը ձեր խղճի վրա է»,- հայտարարեց Մանթաշյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել