Դուք մի էս Մենուա Լիզորդ Հարությունյանի ախորժակին նայեք... Երևի տղեն համարում ա, որ էս մի երկու շաբաթվա մեջ հատկապես բավարար քանակությամբ սապոն ա կիրառել, որպեսզի հիմա էլ պատգամավորական մանդատի հավակնի: Ես էլ ասում եմ` խորքային ներթափանցման էս մեր մեծագույն մասնագետը ի՞նչ գործ ուներ Լիցկայի հետ՝ «Մարիոթի» կաֆեում... Հիմա հասկացա:
Թերթերից մեկը, որը շա՜տ հիմնարար կապեր ունի Մենուայի հետ, պատմելով թափուր մնացած 38-րդ ընտրատարածքում ակնկալվող ընտրությունների մասին, գրել է սենց մի քանի դարակազմիկ մտքեր.
1, «Սպասում են` Սերժ Սարգսյանը վերադառնա արձակուրդից, որոշում կայացնի: Այս պահին տրվում է ՀՀԿ-ից Սերժ Մկրտչյանի անունը։ Վերջինիս պատգամավոր է ցանկանում տեսնել ՀՀԿ անդրանիկմարգարյանական, ասել է` «պահպանողական» թեւը: Սակայն առավել մեծ ակտիվություն է դրսեւորում ծննդով մեղրեցի, մեր գործընկեր Մենուա Հարությունյանը, որին, ըստ իրազեկ աղբյուրների, ՀՀԿ որոշ լուրջ շրջանակներ դեմ չեն, որ առաջադրվի» (իրազեկ աղբյուրն էլ, ենթադրում եմ, խուճուճ շագանակագույն մազերով, ակնոցներով ու սապոն հիշեցնող մեկն ա):
2.Ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, նորագիր մարզպետ Վահե Հակոբյանը եւ յուր հայրիկն էլ ցանկանում են պատգամավոր տեսնել յուրյանց զարմիկ, «ղոխպոր տղա»` Վահեի հորեղբոր որդի Առնոլդ Շվարցենեգերին… խառնեցինք` Հակոբյանին (սև փիար, գուցե նաև Լիցկայի հետ հանդիպման արգասիքը):
3. Ինչ վերաբերում է քաղաքական մնացյալ ուժերին, ապա դաշնակցականները թերեւս կառաջադրեն Կապանի նախկին քաղաքապետ Արթուր Աթայանի թեկնածությունը, իսկ ԲՀԿ-ն, որոշ «չար» լեզուների փոխանցմամբ, ի դեմս յուր ղեկավարի, ասել է` եթե Մենուան դնի, չի բացառվում, որ իրենք թեկնածու չառաջադրեն (не смешите мои тапки...):
Մենուա ջան, դու ավելի շուտ ծոծրակդ կտեսնես, քան՝ պատգամավորական մանդատը: Ախպոր պես էլի, ձեռ քաշի էդ քո բաղձալի երազանքից, որովհետև դու, լինելով բնավ էլ ոչ էդքան անխելք մարդ, տենց էլ չհասկացար, որ ամեն ինչ չափի մեջ է եթե ոչ գեղեցիկ, ապա հանդուրժելի, այդ թվում նաև քծնանքն ու շոպլիկությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/dzkanachq/posts/315981085205487
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել