Armsport.am-ը գրում է․

«Բարսելոնայի» տեխնիկական քարտուղար Ռամոն Պլանյեսը խոսել է թիմի ավագ Լիոնել Մեսիի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

«Մենք ցանկանում ենք կառուցել «Բարսելոնայի» ապագան` ֆուտբոլի պատմության լավագույն խաղացող Լիոնել Մեսսիի հետ միասին: Մենք ստիպված էինք եզրակացություններ անել, և սա է մեր հիմնական գաղափարը:

Մենք չենք դիտարկում նրա հեռանալու հնարավորությունը և շատ ենք հարգում նրան: Ապագան խոստումնալից է թվում, և ես դրանում համոզված եմ, քանի որ մենք ունենք շատ երիտասարդ խաղացողներ, որոնք պատրաստ են ձևավորելու նոր «Բարսան», որը մենք շատ ենք սիրում:

Մենք աշխատում ենք հաղթող թիմի կառուցման վրա, որը կներառի երիտասարդներ ֆուտբոլիստներ: Բայց մենք մեծ հարգանք ունենք այն խաղացողների նկատմամբ, ովքեր նվաճել են բազմաթիվ տիտղոսներ:

Մենք չենք կարող լարված իրավիճակ ստեղծել Մեսսիի և «Բարսելոնայի» միջև, քանի որ ոչ նա, ոչ էլ ակումբը արժանի չեն դրան: Մենք շատ լավ աշխատանք ենք տանելու «Բարսային» հաղթող թիմ դարձնելու համար», – մեջբերում է Պլանյեսին Marca-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել