Aysor.am-ը գրում է.

Գոյություն ունի, այսպես կոչված, կեղծ հղիություն կամ, ինչպես բնորոշ է բժշկական պրակտիկայում ասել, երևակայական հղիություն, որի ընթացքում նկատվում են բոլոր այն ապրումներն ու զգացումները, ֆիզիկական փոփոխությունները, որոնք լինում են իրական հղիության ժամանակ:

Մեծանում են փորը, կրծքագեղձերը, լինում է դաշտանադադար և, իհարկե, սրտխառնոց: Իսկ որոշ դեպքերում անգամ հղիության թեստը ցույց է տալիս դրական արդյունք:

Ըստ փորձագետների` սրա պատճառը հիմնականում հոգեբանական խնդիրներն են, երբ կինը շատ է ցանկանում մայրանալ, կամ «մահու չափ» վախենում է հղիանալուց, նաև հորմոնալ խանգարումների, էստրոգեն, պրոլակտի հորմոնների բարձրացման արդյունք է: 

Միայն ուլտրաձայնային հետազոտության միջոցով է հնարավոր հայտնաբերել, որ հղիությունը ոչ թե իրական է, այլ՝ «կեղծ»:

Ամերիկայի հիվանդանոցներից մեկում բժիշկները զննելով հղի կնոջը և չնկատելով, որ նրա մոտ կեղծ հղիություն է, պատրաստել են նրան  ծննդաբերության: Սակայն ուլտրաձայնային հետազոտություն անցկացնելու ժամանակ չլսելով երեխայի սրտի բաբախը, եզրահանգման են եկել, որ պտուղը մահացած է և որոշել են կեսարյան հատում կատարեն: 

Արդյունքում, վիրահատող բժիշկները հայտնաբերել են, որ կնոջ արգանդը դատարկ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել