Քիչ առաջ տեղեկացա, որ Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում, իր մոր և պապու կողմից ծեծի ենթարկված 6-ամյա երեխան մահացել է...
Ուղղակի ապշում եմ, թե որտեղի՞ց են հայտնվում նմանատիպ վայրենի անասուններ, որոնք մանկահասակ երեխային կարող են ծեծելով սպանել։ Դրա հետ մեկտեղ, հարկ եմ համարում ընդգծել երկու կարևոր հանգամանք։
1. Միանշանակ երեխաների դեմ այս կարգի բռնություն կիրառողները, պետք է որքան հնարհավոր է խիստ պատժվեն, զուգահեռ պետք է կտրուկ խստացնել պատիժը ընթուպ մինչև ցմահ ազատազրկման։
Սա պնդում եմ լրիվ գիտակցելով պատճառահետևանքային բոլոր նյուանսները։
2. Ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որ նմանատիպ հանցագործությունների մասին տեղեկությունները օգտագործվեն տարատեսակ իբր "մտահոգ" ՀԿ֊ների և առանձին "через чур" կասկածելի անհատների կողմից, որպես PR "մատերիալ" լկտի և այլասերված կոնվենցիաների Հայաստանում գովազդելու համար։
Մենք ինքներս կարող ենք մեր երկրում առանց "դրսի" միջամտության, ձևավորել բոլոր կանխարգելիչ մեխանիզմները, որոնք կլինեն թե՛ էֆեկտիվ, թե՛ համահունչ մեր ազգային մենթալիտետին։
Ի դեպ, եթե ինչ որ մեկը մոռացել է, ապա հենց հայկական ավանդույթների և ազգային մտածելակերպի հիմնական սյուն է հանդիսանում՝ երեխաների հանդեպ բացարձակ սերը և խնամքը։
Հ.Գ. Աստված լուսավորի անմեղ փոքրիկի հոգին։
Իսկ հանցագործներին՝ հավերժ դժոխք։