ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելի անձնավորության համար շատ կարեւոր կլինի զգալ ինչ-որ մեկի աջակցությունն ու օգնությունը։ Բնականաբար ընդունելի տարբերակ է այն, որ սատարողի դերում հենց դուք լինեք։

ՑԼԵՐ

Օգոստոսի 26-ին ձեր սիրելի էակը խնդիրներ կստեղծի, որոնք լուծելու հնարավորություն միայն դուք կունենաք։ Միայն դուք կկարողանաք օգնել նրան դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Փորձեք որքան հնարավոր է խելամիտ քայլեր անել տհաճ հետեւանքներից խուսափելու համար։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր սիրելի անձնավորությունը ձեզ կօգնի ոչ միայն որպես ձեր ընտրյալ, այլեւ որպես աշխատուժ։ Նա փայլուն կկատարի իր առաջադրանքը եւ որպես պարգեւ կստանա ձեր նուրբ ու ջերմ համբույրը։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր դուք հիացմունքով կնայեք ձեր սիրելի էակին։ Նա այնպիսի բարձրունքների հասած կլինի, որ չեք կարողանա չգնահատել, չգովաբանել նրան։ Ավելին, մի պահ դուք ինքներդ հպարտություն կզգաք, որ հենց նա է ձեր ընտրյալը։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Եթե ձեր մոտ հատուկ ավանդույթներ կան, ուրեմն հենց այսօր պետք է նշել դրանք, նույնիսկ եթե ձեզ դրանք վաղուց հոգնեցրել են։ Ի դեպ, կարելի է այս անգամ նույն ավանդույթների ավելի ժամանակակից տարբերակը մտածել։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր գումար ծախսելու օր է հայտարարված Կույսերի համար։ Ընդ որում, ավելի շատ ծախսելու եք ոչ թե ձեզ համար, այլ սիրելի էակի՝ նույնիսկ եթե նա այդ մասին չի խնդրել եւ ոչինչ չի ասել։ Դուք պատրաստ կլինեք ծախսել ձեր վերջին լուման՝ նրան ժպիտ պարգեւելու համար։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր հարաբերություններում ամեն ինչ այնքան դրական կլինի, որ կնկատեք պայծառ շողացող արեւը, նրա ջերմությունը։ Այդ պատճառով աստղերը խորհուրդ են տալիս օրն անցկացնել բնության գրկում՝ վայելելով նրա գեղեցկությունը։ Եվ բնականաբար դրանից մաքսիմալ օգուտ քաղել։

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր եւ սիրելի էակի համար դժվար կլինի գալ ընդհանուր համաձայնության եւ լուծել առկա խնդիրները։ Սակայն դրանցից այսօր խուսափել չի լինի եւ որքան էլ բարդ է, պետք է դուրս գալ այս իրավիճակից։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Օգոստոսի 26-ն այնքան էլ հեշտ ու դրական օր չի խոստանում ձեզ համար։ Որքան էլ դժվար լինի պետք է անեք հնարավոր ամեն ինչ՝ ձեւացնելու, որ հարաբերություններում ամեն ինչ կարգին է եւ շուտով բարդ շրջանը կմնա անցյալում։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր դուք կհասկանաք, թե որքանով է սիրելի էակը ձեզնից կախված։ Դուք սարսափելու եք այդ մտքից եւ կցանկանաք շուտափույթ մոռանալ դրա մասին։ Սակայն աստղերը հուշում են, որ ավելի լավ է ընդունել ստեղծված իրավիճակը այնպես, ինչպես կա, քան ապրել պատրանքներով։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեզ համար ամենադժվարը կլինի որոշում կայացնելը։ Միայն սիրելի անձնավորության, ձեր սիրո պատմության եւ երջանկության մասին մտածելը կստիպի ձեզ առաջ շարժվել եւ որոշակի քայլեր անել։ Չնայած այս վիճակը սառը ցնցուղ կլինի ձեզ համար, խորը շնչեք եւ առաջ...

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր ժամանակը չի բավարարի ոչ ընտանիքի, ոչ անձնական կյանքի համար։ Մյուս կողմից դուք կհասցնեք անել ամեն ինչ եւ երեկոյան օգոստոսի 20-ը ամփոփելիս կզարմանաք, թե ինչպես եք հասցրել այդ ամենը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել