ԽՈՅԵՐ

Այսօր փորձեք հասկանալ եւ ինքներդ ձեզ հաշիվ տալ, թե ինչ խնդիրների առաջ եք կանգնել եւ ինչ է կատարվում ձեր անձնական կյանքում։ Մի պահ մոռացեք տրամաբանության մասին եւ լսեք ձեր սրտի ձայնին։ Հենց դա ձեզ ճիշտ ուղղություն ցույց կտա։

ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելի էակին շատ դժվար կլինի ձեզ համոզել եւ հետ պահել անսովոր ու արտառոց քայլերից։ Սակայն աստղերը հուշում են, որ վտանգավոր ոչինչ չի պատահի, պարզապես ձեր սիրելի էակը դեռ չգիտի, որ յուրօրինակ անակնկալ եք մատուցելու նրան։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր սիրելի էակը հստակություն կցանկանա մտցնել ձեր հարաբերություններում եւ ամեն գնով կանի դա։ Հետեւաբար, եթե չեք ցանկանում հստակ պատասխանել նրա հարցերին, ստիպված եք լինելու համոզիչ պատասխաններ մտածել։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Հարաբերություններում կհայտնվի երրորդ մեկը. բայց ոչ ավելորդ։ Պարզապես մեկը, որը սիրում է երկուսիդ եւ ցանկանում է ձեզ հետ ժամանակ անցկացնել։ Ւսկ թե ինչպես եք պատրաստվում վայելել օրը, որոշեք միասին։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր Առյուծները նուրբ խնդրի առաջ կկանգնեն։ Հնարավոր է անսպասելի հյուրեր գան, իսկ դուք հյուրասիրելու հարմար ուտեստ չունենաք։ Բայց պետք չէ շփոթվել։ Առաջարկեք այն, ինչ ունեք։  Խուճապի մի մատնվեք եւ ձեր սիրելիին իզուր մի անհանգստացրեք։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր կանգնելու եք մի մեծ եւ կարեւոր խնդրի առաջ՝ ընտրել լավի եւ ավելի լավի միջեւ։ Այլ կերպ ասած՝ եթե ձեզ սիրահարվել են հակառակ սեռի մի քանի ներկայացուցիչ, ստիպված եք լինելու հենց այսօր ընտրել նրանցից մեկին։ Ընտրությունը հեշտ չէ, բայց պարտադիր է։

ԿՇԵՌՔՆԵՐ

Ուրախ հանդիպում է սպասվում ձեր նախկին երկրպագուներից մեկի հետ։ Հավանաբար, եթե ձեր ցանկությամբ լիներ, դուք ընդհանրապես չհանդիպեիք նրան, բայց ճակատագիրը սիրում է անակնկալներ մատուցել։ Պետք չէ ցույց տալ ձեր դժգոհությունը։ Ժպտացեք, չէ որ ամեն ինչ անցողիկ է։

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր սիրելի էակի համար շատ դժվար կլինի հասկանալ, թե ինչն է լավ, իսկ ինչը՝ վատ։ Աստղերը խորհուրդ են տալիս օրը նվիրել ընթերցանությանը, քանի որ դասական գրականությունը տալիս է բազմաթիվ հարցերի պատասխաններ։ Հուշեք նրան այս մասին, եւ դրանից հետո նա անպայման դուրս կգա ստեղծված իրավիճակից։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Կանգնելու եք կարեւոր ընտրության առաջ։ Սակայն անհանգստանալու եւ մտահոգվելու եք ոչ թե դուք, այլ ձեր սիրելի անձնավորությունը։ Նա կփորձեի կանգնեցնել ձեզ, նկատողություններ կանի, ուղղություն ցույց կտա, բայց հենց դուք կլինեք որոշողի դերում։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր սիրելի էակին թվալու է, թե դուք մոռացել եք իրեն եւ արդեն մեկ ուրիշին եք գտել։ Փորձեք հանգստացնել նրան՝ ձեր սերն ու ջերմությունը ցույց տալով։ Նույնիսկ եթե դուք իսկապես հիասթափված եք, այսօր փորձեք թաքցնել դա։

ՁԿՆԵՐ

Ձկների համար ձեռքի աշխատանքների օր է։ Փորձեք միասին ինչ-որ բան պատրաստել, կարել կամ ասեղնագործել։ Գլխավորը՝ գեղեցիկ արդյունքն ու պրոցեսն է, որի ընթացքում դուք կվայելեք միասին անցկացրած ամեն վայրկյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել