AntiFake.am-ը գրում է.
AntiFake.am-ը պարբերաբար անդրադառնում է համացանցի տարբեր էջերով 2018 թվականից սկսած ատելության քարոզ, ազգամիջյան թշնամանք, կեղծիք տարածող բազմաթիվ հարթակներին և հրապարակում դրանք:
AntiFake.am-ը հրապարակել էր երկու մասից (1, 2) բաղկացած հետաքննությունը, որտեղ ներկայացվում էին YouTube հարթակում ստեղծված 1 տասնյակից ավելի ալիքներ, որոնք ամենօրյա կտրվածքով սուտ և կեղծիք են տարածում Հայաստանի նախկին պաշտոնյաների, նրանց ընտանիքների անդամների, իշխանությունների համար անցանկալի այլ անձանց վերաբերյալ՝ վարկաբեկելով և զրպարտելով նրանց, ինչպես նաև հրահրելով ազգամիջյան թշնամանք։ Բացի նշվածը, այս ալիքների գործունեության հիմնական առանցքը կազմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա ընտանիքի անդամների և իշխանական մի քանի գործիչների «ռեյտինգը» մեդիագրագիտության ցածր մակարդակ ունեցող անձանց շրջանում բարձր պահելը, ինչի համար վերջիններս օգտագործում են գռեհիկ լեքսիկոն և «ներքին ու արտաքին թշնամիներին» «փրկիչ» Նիկոլ Փաշինյանի, նրա ընտանիքի անդամների կամ իշխանական այլ պաշտոնյաների կողմից «ջախջախելու» տեխնոլոգիան։
AntiFake.am-ը պարզել էր, թե ովքեր են կանգնած սուտ, կեղծիք, զրպարտություններ տարածող, ազգամիջյան ատելություն սերմանող յութուբյան ալիքների հետևում, ովքեր են դրանք ղեկավարում, համակարգում, ում միջոցով են տարածում սուտը, կեղծիքը, զրպարտությունները, ովքեր են աշխատում այդ ալիքներում, ում կողմից են ֆինանսավորվում դրանք: Այդ ալիքներից են` Nvideo Only 1 (NVO1), 8rd.am, 8rd news, 365news TV (SecretTube), SHD ARM TV, ArmTube TV, Perfect TV:
Վերոնշյալ ալիքները ներկայումս ևս շարունակում են իրենց գործունեությունը` իրենց հրապարակումները պայմանավորելով քաղաքական վերջին զարգացումներով: Հրապարակումները դարձել են առավել ագրեսիվ և հարձակվողական, իսկ դրանց վերնագրերը «ահուսարսափ են տարածում»:
YouTube-յան ալիքներից ամենամեծ լսարանը ունի «Perfect TV» ալիքը: Այն իր բաժանորդների քանակը հասցրել է 286 հազարի: Այս ալիքի տեսանյութերի վերնագրերը աչքի են ընկնում «առանձնակի դաժանությամբ» և ագրեսիվությամբ: Այս ալիքից կիսվում է նաև անձամբ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերջին հրապարակումներից մի քանիսը`
«Ռիտաի կիլլերները շրջապատել են Նիկոլին. Ողջ երկիրը շոկի մեջ է»