Panorama.am-ը գրում է․

Նախօրեին Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղի բնակիչների և Թուշեթից եկվոր ադրբեջանցիների միջև կռիվ է եղել: Jnews-ը գրում է, որ եկվորներն իրենց ոչխարներին արածեցրել են գյուղացիներին պատկանող քաղելավայրերում, իսկ գյուղացիները դուրս են քշել անասուններին, որից հետո սկսվել է ծեծկռտուք: Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ՔՕ-ի միանգամից երկու հոդվածով, կան վիրավորներն և ձերբակալվածներ:

Թորիա գյուղի բնակիչներից մեկի խոքսով, իրենք 16 տարեկան երեխայի են ուղարկել, որպեսզի վերջինս եկվորներին փոխանցի, որ ոչխարի հոտը դուրս հանեն իրենց քաղելավայրերից, սակայն եկվորները ծեծել են երեխային, ինչից հետո սկսվել է ծեծկռտուք:

Ծեծկռտուքի մասնակիցներից մեկը պատմել է. «Մենք քաղելու տարածք ունենք, գնացինք մեր յայլաները տեսանք, որ թուրքերը ոչխարները էին արածեցնում մեր տարածքներում: Անասուններին քշեցինք դուրս հանեցինք, վեճն ու կռիվն այդտեղից սկսվեց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել