News.am-ը գրում է․

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս ֆինանսների նախարարության: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից:

Ռոբերտ Քոչարյանը պահանջում է հաստատել իրավունքի խախտումը եւ Հայաստանի Հանրապետությունից հօգուտ իրեն որպես ոչ նյութական վնասի հատուցում 2 մլն դրամ բռնագանձել:

Հայցը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանին:

NEWS.am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանն ասաց, որ հայցի պատճառը դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից դռնբաց դատական նիստի ընթացքում առանց պաշտպանական կողմի կարծիքը հայտնելու հրապարակել է նրա առողջական վիճակի մասին բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններ:

Ալումյանը նշեց, որ այդ աստիճանի մանրամասներով տեղեկություններ տարածվեցին դռնբաց դատական նիստում, որը մեծ հանրային հնչողություն ունի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել