Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ օգոստոսի 23-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 16:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ մաքսատան դիմաց, բախվել են Երևանի բնակիչ, 19-ամյա Գագիկ Ղազարյանի վարած Hyundai Elantra մակնիշի, Երևանի բնակիչ, 44-ամյա Հրանտ Եղիազարյանի վարած Lexus GX 470 մակնիշի, Արարատի մարզի բնակիչ, 22-ամյա Ռազմիկ Հովհաննիսյանի վարած Nissan Tiida մակնիշի, Երևանի բնակիչ, 35-ամյա Հարություն Հարությունյանի վարած Mercedes մակնիշի և Երևանի բնակիչ, 59-ամյա Կարլեն Ավագյանի վարած ГАЗель մակնիշի մարդատար ավտոմեքենաները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել