ԽՈՅԵՐ
Այսօր դուք կհասկանաք, որ բաց եք թողել բավականին շատ հնարավորություններ ձեր եւ ձեր սիրելիի հարաբերությունները առավել մտերիմ, վստահելի, վառ եւ հետաքրքիր դարձնելու համար։ Սակայն ամեն ինչ կորած չէ։
ՑԼԵՐ
Այսօր ձեր սիրելին կցանկանա ավելի մոտ լինել ձեզ։ Դուք պետք է փորձեք նրան սատարել եւ ընդառաջ գնալ նրան։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր արժե մտածել ոչ միայն այն մասին, թե որքան լավ եք զգում ձեր սիրելիի հետ, այլ նաեւ նրա, թե ինչպես են շրջապատի մարդիկ ընդունում ձեր միությունը։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր սիրելին կասի այն, ինչ չի մտածում։ Պետք չէ նրա խոսքերին ուշադրություն դարձնել։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր աշխատեք շատ աչքի չընկնել եւ ավելորդ ուշադրություն չգրավել։ Այդպես դուք ավելի շատ հնարավորություն կունենաք ձեր հանդեպ հետաքրքրություն առաջացնել։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր դուք ձեզ շատ տխուր եւ միայնակ կզգաք, ձեր սիրելին՝ նույնպես։ Սակայն ոչ դուք, ոչ նա միմյանց չեք խոստովանի ձեր տրամադրության մասին։ Միգուց չարժե՞ թաքցնել։
ԿՇԵՌՔՆԵՐ
Հնարավոր է՝ այսօր դուռը բացելով, ներս թողնեք ամենաիսկական երջանկությունը։ Ժպտացեք եւ տրամադրվեք ամենալավին։
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր ինչ-որ մեկից ձեր սիրելի անձնավորության մասին վատ արտահայտություն կլսեք, ինչը ձեզ, բնականաբար, շատ կտխրեցնի եւ կստիպի մտածել հարաբերությունների շուրջ։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելին ձեզանից կպահանջի ամեն ինչ եւ միաժամանակ։ Դուք պետք է ընտրեք նրա ցանկությունների ճիշտ ուղղությունն ու օգնեք նրան դրանք իրականացնել։
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Որպեսզի գրավեք ձեր երազած անձնավորության սիրտը, պետք է 100 տոկոսով վստահ լինեք ինքներդ ձեզ վրա։ Փոքր իսկ կասկածը մոխրի կվերածի ձեր երազանքը։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեր սիրելիին դժվար կլինի հասկանալ ձեր հումորները։ Աշխատեք զգույշ լինել կատակելիս։
ՁԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելին ամեն գնով կփորձի ձեզ զբոսանքի հրավիրել։ Անգամ եթե դրսում սաստիկ քամի, հորդառատ անձրեւ լինի, դա նրան չի կանգնեցնի։