News.am-ը գրում է․

Ես ինձ չէի կարող ներել ու թույլ տալ, որ մեր հայ մայրերը փորձեին նույն քայլին դիմեին, ինչին ես դիմեցի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 21-ին  լրագրողների հետ հանդիպմանն ասաց բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը՝ խոսելով իր  հայտարարած հացադուլից դուրս գալու պատճառների մասին:

«Ես որ տեսա՝ ինչ հայ կանայք ունենք, դեռ հայի արգանդը լրիվ չի չորացել՝դրանից ավելի ոգևորվեցի, ոգեշնչվեցի: Կարծում եմ, որ կարևորը ֆիզիկական ուժը չէ, հոգեպես ուժեղ լինելն է, մեր հայ կանայք ինձ հոգեպես ավելի ուժեղացրին ու հզորացրին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել