Armsport.am-ը գրում է․

«Նոայի» գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակը, որը ֆուտբոլիստ եղած տարիներին հանդես է եկել «Կրասնոդար» և «Ամկար» թիմերում, ապա մարզել «Կրասնոդար-2»-ը, լայնածավալ հարցազրույց է տվել ռուսական Sport24 կայքին:

Ինչպե՞ս առաջացավ «Նոայի» տարբերակը:

-Մարտին հեռացա «Կրասնոդարից» ու մնացի առանց աշխատանքի: Գործակալիս հետ բազմատեսակ տարբերակներ էինք դիտարկում, բայց ինձ զանգեց Ալեքսեյ Զինինը ու առաջարկեց Հայաստանը: Թիմն ամբողջողվին նոր է, ամեն ինչ նոր-նոր է սկսել կառուցվել: Մեկնեցի այստեղ, շփվեցի ղեկավարության հետ. հետաքրքրությունները համընկան, անցա աշխատանքի:

-Չէի՞ք վախենում, որ Հայաստանում գտնվելով՝ ռադարներից կկորեք:

-Ո՛չ, այստեղ մակարդակը բարձր է: Թիմը իր առջև եվրագավաթներ դուրս գալու առաջադրանք է դնում: Նախագիծն ինձ հետաքրքիր թվաց: Հայաստանի առաջնությունում կարելի է առաջընթաց ունենալ, լիգայի մակարդակը լավն է, որակյալ շատ լեգեոներներ կան, գումարած դրան՝ լավ ֆինանասավորում կա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել