Armsport.am-ը գրում է․

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի ապագան մնում է անորոշ։

33-ամյա արգենտինացցին հանդիպել է թիմի նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի հետ ու կիսվել իր մտադրություններով։

Մասնագետը պատմել է նախագծի մասին։ Մեսսին, RAC1-ի տվյալների համաձայն, հաղորդել է Կումանին, որ հստակ պատկերացում չունի «Բարսայում» իր ապագայի վերաբերյալ։

Խաղացողը ՉԼ-ում «Բավարիայից» կրած 2-8 հաշվով պարտությունից հետո դժգոհություն է հայտնել ու հասկացրել է, որ հակված է կատալոնական ակումբից հեռանալուն։

Չնայած դրան՝ Մեսսին հասկանում է, թե ինչ դժվարությունների կբախվի, եթե իրոք որոշի հեռանալ՝ հաշվի առնելով պայմանագրի պարտավորությունները։

«Բարսան» պնդում է, որ խաղացողը գործող պայմանագիր ունի․ ակումբը գնահատական չի տվել Կումանի ու Մեսսիի հանդիպմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել