Էստրոգենի բարձր մակարդակի 10 առավել տարածված ախտանիշերը՝

  • Ոչ նորմալ դաշտանային ցիկլ
  • Ցածր լիբիդո
  • Հոգնածություն
  • Բարդ նախադաշտանային համախտանիշ (զգայնություն / կրծքի ուռածություն, տրամադրության փոփոխություններ, գլխացավեր)
  • Մազաթափություն
  • Քաշի ավելացում
  • Մտքի պղտորություն
  • Քնի հետ կապված խնդիրներ
  • Վահանաձև գեղձի դիսֆունկցիա
  • Վատ նյութափոխանակություն

Ահա քայլերը, որոնք պետք է ձեռնարկեք օրգանիզմում հորմոնալ հավասարակշռությունը վերականգնելու համար՝

Քայլ 1՝ քսենոէստրոգենների վերացում
Քսենոէստրոգենը կարող է օգանիզմում էստրոգենի նմանակել: Ուստի պետք է խուսափեք հետևյալ իրերն օգտագործելուց՝

  • Պլաստիկե տարաներ
  • Պլաստիկե շշեր ջրով
  • Կոսմետիկ և արդուզարդի պարագաներ
  • Ջրմուղի ջուր
  • Ոչ օրգանական կաթնամթերք
  • Սոյայի սպիտակուց
  • Հակաբեղմնավորիչ հաբեր

Քայլ 2՝ արդյունավետ մաքրում
Եթե աղիների ամենաօրյա շարժ չունեք, ապա՝

  • Օրական 2-3 լ. ջուր խմեք
  • Ավելացրեք բջջանյութով հարուստ մթերքների օգտագործումը
  • Ավելացրեք բանջարեղենի օգտագործումը
  • Պրոբիոտիկներ օգտագործեք՝ կեֆիր, յոգուրտ
  • Աղիների շարժը խթանելու համար ավելացրեք մագնեզիումի ցիտրատ կամ տրիֆալու
  • Օրգանիզմից մնացորդները և տոքսինները դուրս բերելու համար նաև պետք է՝
    Մարզվել կամ սաունա գնալ քրտնարտադրությունը խթանելու համար
  • Խորը շնչել
  • Մարմինը մերսել

Քայլ 3՝ Լավացնել լյարդի առողջությունը և էստրոգենի թունազերծումը:
Էստրոգենը լավ հեռացվում է լավ գործող լյարդով:

Բայց դրա համար օրգանիզմին պետք են բավարար սննդանյութեր, այն պետք է ծանրաբեռնված չլինի վերամշակված սննդանյութերի, դեղամիջոցների, ալկոհոլի հաշվին կուտակված այլ քիմիական նյութերով:

Լյարդի առողջությունը պահպանելու համար պետք է՝

  • Շատ ֆիլտրացված ջուր խմել
  • Ալկոհոլ չօգտագործել
  • Խուսափել չափից շատ ուտելուց
  • Կերեք կաղամբ, կանաչի, բազուկ, սխտոր, ձու, մուգ մուգ տերևավոր կանաչի, սոխ, բրոկոլի, բրյուսելյան կաղամբ և այլն:

Նաև բուժիչ դեղաբույսեր օգտագործեք, որոնք արտադրվում են 100% օրգանական բաղադրիչների օգտագործմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել