Armsport.am-ը գրում է․

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն իր կարծիքն է հայտնել «Բարսելոնայում» տիրող իրավիճակի մասին.

«Բոլոր մեծագույն թիմերն անցնում են սրա միջով: Նրանց պատմությունը լի են նման պահերով: «Բարսելոնան» նորից տիտղոսներ կնվաճի, բայց ես չեմ կարող ասել, թե կոնկրետ երբ: Հավաքականի վրա նրանց խնդիրները ոչ մի կերպ չեն անդրադառնա: Մենք աջակցում ենք բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը:

Ինչ վերաբերում է Կումանին, նա ոգով իսկական հոլանդացի է: Նա նաև «Բարսելոնայի» ոգու կրողն է: Տեսնենք՝ նրա մոտ ինչ կստացվի: Մեծ թիմեր մարզելը դժվար է»,- Էնրիկեի խոսքերն է փոխանցում Marca-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել