Armsport.am-ը գրում է․

«Այաքսն» առաջարկ է արել «Բարսելոնային» հարձակվող Լուիս Սուարեսի տրանսֆերի շուրջ, հայտնում է Goal.com-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, «Այաքսը» պատրաստ է 15 մլն եվրո վճարել հարձակվողի համար: Հաղորդվում է, որ «Բարսելոնան» ցանկանում է վաճառել 34-ամյա ֆուտբոլիստին և «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսին ձեռք բերելու ևս մեկ փորձ կատարել:

Սուարեսը 2007-ից 2011 թվականներին է պաշտպանել «Այաքսի» գույները: Ակումբի հետ դարձել է Նիդերլանդների չեմպիոն ու ազգային Գավաթի դափնեկիր:

Սուարեսը 2014 թվականից է հանդես գալիս «Բարսելոնայում»: 2019/20 մրցաշրջանում կատալոնական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում 36 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 21 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: 2007 թվականից Սուարեսը հրավիրվում է Ուրուգվայի հավաքական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել