News.am-ը գրում է․

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը  «ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև կորոնավիրուսի արձագանքման ծրագիր դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը համաձայնություն տալու մասին» հարցը զեկուցելու համար խոսքի իրավունքը սխալմամբ տվեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին տալու փոխարեն:

Փաշինյանը ուղղեց իր սխալը, բայց կատակով հարցրեց Թորոսյանին.

«Բայց կուզեիք, չէ՞, պարո՛ն Թորոսյան, ֆինանսների նախարար լինեիք, Առողջապահության նախարարությանը մի քիչ շատ փող տայիք»,- ասաց վարչապետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել