Panorama.am-ը գրում է․

Այս տարվա հունվարից ի վեր առաջին անգամ Պեկինի բնակիչներին թույլ են տվել փողոց դուրս գալ առանց բժշկական դիմակի: Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով մայրաքաղաքի զանգվածային հիվանդությունների կանխարգելման կենտրոնի հայտարարությունը:

Նշվում է, որ նոր կանոններն ուժի մեջ են մտնելու օգոստոսի 20-ից:

«Այնուամենայնիվ,  անծանոթ մարդկանցից փոքր հեռավորության դեպքում դեռ պետք է դիմակ կրել: Բայց այլևս անհրաժեշտ չէ դիմակներ կրել մարզադաշտերում և մարզադահլիճներում»,- ասված է տարածված հաղորդագրությունում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել