ԽՈՅԵՐ

Այսօր նույնիսկ եթե զուգընկերների քայլերը հաճելի չեն Խոյերին, հարկավոր է այդ մասին հայտնել դիվանագիտության, այլ ոչ թե զգացմունքների լեզվով: Ձեր անզուսպ պահվածքը այսօր կարող է վեճի պատճառ դառնալ: 

ՑԼԵՐ

Այսօր աստղերը կոչ են անում Ցլերին ուշադրություն դարձնել այն հարաբերություններին, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն ստացվել: Մի վախեցեք արկածախնդրության դիմել: 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Աստղերը հուշում են, որ սիրո հարցում ստանձնելով նախաձեռնողի դերը՝ Երկվորյակները չեն սխալվի. գործերը դյուրին կլուծվեն՝ փոխադարձ բավարարվածության զգացումով:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Խեցգետիններին նայել իրենց շուրջբոլորը. գուցե նրանք վերջապես կնկատեն նրանց, ովքեր գաղտնի սիրում են իրենց: 

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Եթե Առյուծները կարողանան հետին պլան մղել աշխատանքը կամ այլ անհապաղ գործեր, ապա այսօր ռոմանտիկ հարաբերություններում նրանք կարող են ներդաշնակություն եւ փոխըմբռնում ակնկալել: 

ԿՈՒՅՍԵՐ

Այսօրվա օրը սիրո ճակատում հաջողություն է խոստանում Կույսերին, սակայն միայն այն դեպքում, եթե նրանք դադարեն անհանգստանալ այն հարցի շուրջ, թե արդյոք իրենք բավականաչափ լավն են իրենց սիրելիների համար: 

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր Կշեռքները պետք է երկնքից ցած իջնեն. դա թույլ կտա նրանց իրական արդյունքների հասնել ռոմանտիկ հարաբերություններում:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Կարիճներին սիրո հարցում հանդես գալ որպես նախաձեռնող կողմ: Նրանք կարող են համարձակորեն առաջ շարժվել եւ չվախենալ ոչինչից: Վերջապես հասկացրեք Ձեր ընտրյալներին, որ Դուք անտարբեր չեք նրանց հանդեպ:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ձեր ռոմանտիկ հարաբերություններում շատ խնդիրնե՞ր կան եւ դուք դեռ չե՞ք կատարել վերջնական ընտրությունը: Աստղերը հուշում են, որ այսօր Աղեղնավորները ընդունակ են ցանկացած իրավիճակ ընդունել այնպես, ինչպես այն կա։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր աստղերը կոչ են անում Այծեղջյուրներին պայքարել հանուն իրենց զացմունքների: Կասկածներից տանջվելու փոխարեն Այծեղջյուրներին անհրաժեշտ է նախաձեռնել բոլոր քայլերը մեկընդմիշտ սիրելիների սրտերը գերելու համար: 

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր սիրելիների հետ շփման մեջ աստղերը խորհուրդ են տալիս Ջրհոսներին գործել այնքան արագ, որքան թույլ է տալիս իրավիճակը: Նույնիսկ եթե նրանք սովորաբար նախընտրում են սպասել եւ զգուշանալ այն ամենում, ինչ վերաբերվում է հարաբերություններին եւ զգացմունքներին, այսօր հանգամանքները անընդհատ քայլերի կդրդեն Ջրհոսներին: 

ՁԿՆԵՐ

Եթե սիրելիների հետ հարաբերություններում ձանձրույթ է առաջանում, արժե մտորել այն հարցի շուրջ, որ Ձկները դեռեւս այսօր կարող էին դրական փոփոխություններ կատարել իրենց համատեղ կյանքում: Գուցե, նրանց քի՞չ բան է պակաս: Օրինակ՝ ռոմանտիկա, նոր տպավորություններ, ճամփորդություններ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել